Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձևի քվեարկությունը Իսրայելի Քնեսեթում կասեցվել է՝ տարածաշրջանում տիրող զգայուն դիվանագիտական իրավիճակի ֆոնին։ Քվեարկության հետաձգումը կարող է կապված լինել Իսրայելի և Թուրքիայի միջև լարվածությունը նվազեցնելու միջազգային ջանքերի հետ։ Սպասվում է, որ շաբաթվա վերջին Քնեսեթը կգնա ամառային արձակուրդ և չի վերսկսի աշխատանքը մինչև հոկտեմբերի 27-ին նշանակված խորհրդարանական ընտրություններ։               
 

Օբաման մեղադրել է Ռուսաստանին միջուկային զենքից հրաժարվել չցանկանալու մեջ

Օբաման մեղադրել է Ռուսաստանին միջուկային զենքից հրաժարվել չցանկանալու մեջ
22.05.2016 | 18:47

Ռուսաստանը բավարար շահագրգռվածություն չի ցուցաբերում միջուկային զինաթափման հարցում՝ ճապոնական NHK հեռուստաալիքին այցի իր նախաշեմին հայտարարել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման: Նա հիշեցրել է, որ նախագահության սկզբում իրեն հաջողվել է Ռուսաստանի հետ նոր պայմանագիր կնքել հարձակողական սպառազինության կրճատման վերաբերյալ:

«Ես կարծում եմ, որ մենք կարող ենք այդ հարցում առաջ շարժվել, սակայն մինչ այժմ Ռուսաստանը շահագրգռվածություն չի ցուցաբերում ավելին անել այդ հարցում»,- ասել է Օբաման: ԱՄՆ նախագահը պարզաբանել է, որ Ճապոնիայում կայանալիք G7-ի գագաթաժողովի շրջանակներում իր պատմական այցը Հիրոսիմա պատերազմի և դրա հետևանքների վերաբերյալ հետևություններ անելու հրաշալի հնարավորություն է: «Մենք պետք է ձգտենք խաղաղության առանց միջուկային զենքի: Այդ ուղղությամբ ես աշխատել եմ նախագահ դառնալու պահից»,- ասել է Օբաման:

Դիտվել է՝ 1393

Մեկնաբանություններ